Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիան:
Աժ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել. «Շուրջ երկու շաբաթ առաջ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ:
Գո՞հ եմ ես արդյունքներից, որ արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը ապատեղեկատվություն է՝ հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Լուրը չի համապատասխանում իրականությանը»,-Facebook-ում գրել է խոսնակը։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին:
Վերջին օրերին, երբ Արցախում շարունակվում են թեժ մարտերը, երբ բոլորը կենտրոնացրել են իրենց ջանքերը այս բարդ իրադրության հայանպաստ հանգուցալուծման և հաղթանակի համար, սկիզբ է դրվել տարօրինակ մի քննարկման, որն առնվազն ժամանակավրեպ է։
Պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի որոշ աշխատանքների թերացումները կամ տապալումը բացարձակապես կապ չունեն համավարակի կամ պատերազմի հետ, որովհետև դրանք մինչ այդ էլ անտեսված էին։
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...